Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Խարիտոնին» արժանացել է «Ոսկե գավաթ» մրցանակի

«Խարիտոնին» արժանացել է «Ոսկե գավաթ» մրցանակի
11.10.2016 | 16:11

ՀՀ մշակույթի նախարարության, Հայաստանի և ԱՊՀ երկրների հույների համայնքների ֆեդերացիաների աջակցությամբ` սեպտեմբերին, «Խարիտոնի» վոկալ-գործիքային անսամբլը մասնակցել է Հունաստանում անցկացվող «Պարալիա 2016» միջազգային ֆոլկ-փառատոնին և արժանացել գլխավոր` «Ոսկե գավաթ» մրցանակի:

Հոկտեմբերի 10-ին, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ընդունել է անսամբլի ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Անժելա Աթաբեկյանին և անսամբլի մեներգիչ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Ֆոլկլորիստների եվրոպական ասոցիացիայի նախագահության անդամ Սամվել Գալստյանին: Հանդիպմանը երաժիշտները ներկայացել էին «Ոսկե գավաթ» մրցանակով և ներկայացրել փառատոնային օրերի անցուդարձը: Նախարար Ա. Ամիրյանը շնորհավորել է հաղթանակի կապակցությամբ և մաղթել ստեղծագործական նորանոր ձեռքբերումներ: Զրույցի ընթացքում, Անժելա Աթաբեկյանը տեղեկացրել է, որ ինքն արմատներով հույն է, ԼՂՀ Մեհմանա գյուղից, որտեղ ավելի քան մեկ դար է, ինչ հույներ են բնակվում: «Տարիներ շարունակ հայկական ֆոլկլորն ենք ներկայացնում: Մեր ելույթները միշտ աղմուկ են հանել՝ լավ իմաստով: Այդպես եղավ նաև այս փառատոնում»,-նշել է անվանի քանոնահարը:


Հավելենք, որ «Խարիտոնի» հայ-հունական անսամբլը 20 տարի առաջ հիմնել են Աթաբեկյան հինգ քույրերը, բոլորը՝ պետական կոնսերվատորիայի շրջանավարտներ, հետո նրանց են միացել որդիները, ապա նաև՝ թոռները: «Խարիտոնին» միակ պրոֆեսիոնալ խումբն է, որը Հայաստանում հունական մշակույթ է զարգացնում և տարածում:

Դիտվել է՝ 809

Մեկնաբանություններ